Իմ չափանիշը
19.07.2025 | 21:59
Հուլիսի 20
Կատարեք Իմ հրամանները, իսկ արդյունքը Ինձ թողեք: Այս արեք այնքան համբերատար ու հնազանդ ձևով, ինչպես կուզենայիք, որ տղան ճշտորեն հետևի այն կանոններին, որոնք տրված են գումարման գործողությունը կատարելու համար` առանց առարկությունների ու հարցեր տալու:
Քանի որ, եթե գործողությունը կատարեք ըստ տված կանոնի, պատասխանը անսխալ կլինի: Իմացեք նաև, որ Իմ կողմից տված հրամանները, արդեն իսկ իրագործված են Իմ միջոցով հոգևոր աշխարհիմեջ` իրականացնելու համար ձեր նյութաշխարհի պայմաններում պահանջված արդյունքը:
ՈՒստի ճշտորեն հետևեք Իմ կանոններին:
Աստվածային Առաջնորդության կատարելությունը կայանում է Իմ կանոններին հավատարիմ կերպով հետևելու մեջ:
ՈՒրիշ կանոնների հետևելը կարող է աղետի հանգեցնել: Եթե անգամ այն տրված է իմաստուն մարդու կողմից:
Քո անձնական կյանքն ու նկարագիրը, ինչպես նաև քո փորձառությունն ու կարողությունները որոշ չափով պակաս կլինեն, սակայն երբ հետևես Ինձ ու կատարես Իմ թելադրանքները, գործադրած կլինես հրահանգներ և հանձնարարություններ, որոնք տրված են քո ճանաչումին և հիմնված` իրենց ստույգ արդյունքի վրա:
Ամեն մի անհատի սահմանված է այսպես քայլել ինձ հետ. այսինքն` գործել Աստվածային իրավասության նորքո` լցված ու զորացած Աստվածային ուժով.
Ես քեզ սովորեցրել եմ սիրել պարզությունը: Աշխարհը ինչ կուզի, թող մտածի. երկրավոր նպատակներն ու խարդավանքները քեզ համար չեն:
Ախ Իմ որդիներ. անչափ անհրաժեշտ է, որ դուք Ինձնից սովորեք Իմ մասին: Պարզությունը հանգիստ է բերում՝ աննման հանգիստ ու զորություն:
Այս բանն աշխարհին գուցե անմտություն թվա, բայց այն Ինձ համար Աստվածայինը ճաշակելու նախանշանն է: Երբեք մի առաջնորդվեք աշխարհի չափանիշներով: Դուք շարժվեք միայն Իմ չափանիշներով:
Մեկնաբանություններ